Այսօր մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան: ԱԺ նախագահ Գլուստ Սահակյանը տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը հրաժարականի համար գրավոր դիմում է ներկայացրել, իսկ Գրիգոր Մարգարյանն իր գրավոր դիմումի համաձայն դուրս է եկել ԲՀԿ-ից: ԲՀԿ-ն լքած մյուս պատգամավորների մասին Գալուստ Սահակյանը ոչինչ չասաց:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ հաշվի առնելով ՀՀ ներքաղաքական դաշտում ստեղծված աննախադեպ իրավիճակը, ԲՀԿ-ն հայտարարում է, որ բոյկոտում են այս քառօրյա նստաշրջանը:
«Առաջիկա օրերին ԲՀԿ-ն հանդես կգա հստակ պարզաբանումներով, անկեղծորեն հանրությանը կներկայացնի իր քայլերն ու ռազմավարությունը»,-ասաց նաիրա Զոհրաբյանն ու խմբակցության մյուս անդամների հետ լքեց ԱԺ դահլիճը: