Օրերս խորհրդարանական ուժերը գումարեցին Ազգային Ժողովի արտահերթ նիստ արտարժույթի շուկայում փոխարժեքային տատանումների վերաբերյալ:
Այսօր լրագրողները, ստեղծված քաղաքական և տնտեսական իրավիճակի վերաբերյալ, զրույց են ունեցել արտահերթ նիստ հրավիրած ոչ իշխանական պատգամավաորների հետ: Թերևս տարբեր կարծիքներ էին հնչում այս հարցի վերաբերյալ, իսկ որոշ ուժեր գտնում են, որ Հայաստանի ներկայիս ստեղծված իրավիճակում իշխանափոխության փորձերը հավասարազոր են «պղտոր ջրում ձուկ որսալուն» և ավելորդ շոուի կարիք չկա:
Հատկանշական է այն փաստը, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «ԲՀԿ-ն չի ուզում այս իրավիճակից օգտվել եւ իշխանափոխություն անել, մյուս տարի 2015 թիվն է. Երբեք մենք ուրախ չենք էս իրավիճակով եւ չենք էլ ուզում օգտվել, շոու չենք անելու»:
Այս խոսքով ինքնախոստովանություն է արվում, որ այսքան ժամանակ Բարգավաճի` իշխանափոխության վերաբերյալ կոչերը եղել են շոուներ: Փաստորեն Բարգավաճի նախորդ ամիսների հանրահավաքները, ակցիաներն ու լոզունգները շոու էին:
Այս թեզը ակտիվ քննարկվում էր ինչպես սոցկայքերում այնպես էլ հանրային այլ հարթակներում, բայց որ արդեն ԲՀԿ-ական պատգամավորներն են հրապարակային ինքնախոստովանություն անում, արդեն հետաքրքիր է: