▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն շարունակում է իր կողմը գրավել երկրապահներին. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Չնայած ԲՀԿ-ն մեկնել է վաստակած հանգստի եւ այդ պատճառաբանությամբ չի մասնակցում ՕԵԿ միտինգին, այնուհանդերձ, ամռան այս տապին ԲՀԿ «այլընտրանքային» երկրապահների «կոմիտեն» շարունակում է, ինչպես կասեր Վանոն, «մանրամասնորեն սիրել Հայաստանը», փորձելով աշնանային քաղաքական ակտիվացումներին ընդառաջ հավաքագրել ազատամարտիկներին` Մեղրուց մինչեւ Տավուշ, հոգալով նրանց բոլոր ծախսերը, ինչպես, ասենք, Ջերմուկցի Համոյի վիրահատության, նաեւ չմոռանալով խոստումներ տալ, որ «եկանք իշխանության, տեսեք, թե ինչեր ենք անելու»: Ըստ մեր աղբյուրների` ամենաակտիվ «երկրապահական» հավաքագրման աշխատանքները ԲՀԿ-ն իրականացնում է Վարդենիսում` հատ-հատ հանդիպելով բոլոր դժգոհների, նաեւ այլ կուսակցությունների «ակտիվիստների» հետ, խոստումներ տալով Վարդենիսում օրերս կատարված ադրբեջանական դիվերսիայի «ֆոնին»:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին