ԲՀԿ 8-րդ համագումարը կայանալու է առաջիկա տասն օրվա ընթացքում: Այս լուրը Asekose.am-ի հետ զրույցում հաստատեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ չցանկանալով սակայն նշել ոչ համագումարի կոնկրետ օրը, ոչ էլ դրա օրակարգն ու ներառված հարցերը:
«Համագումարն արտահերթ է լինելու»,-միայն տեղեկացրեց ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: