▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ գործարար թևը զայրացել է. «Հրապարակ»

«Դատելով ԲՀԿ ղեկավարի հարցազրույցներից ու վրդովմունքից, կոալիցիա մտնելու ՀՅԴ-ի որոշումը ԲՀԿ-ում ծանր են տարել։ Եվ այն, թե ԲՀԿ-ն չի քննարկում կոալիցիայի հարցը, քանի որ առևտրի չի գնում, ինքնանպատակ կոալիցիաներ չի կազմում, և Սահմանադրությանն աջակցությունն իրենց հոգուց բխող պահվածք էր, այլ ոչ թե կոալիցիա մտնելուն ուղղված քայլ, ընդամենը աղվեսի և խակ խաղողի մասին ասացվածքն է հիշեցնում։ Մենք տեղեկացանք, որ այս «խրոխտ» պահվածքից ԲՀԿ գործարար թևը զայրացել է, քանի որ հանրաքվեի անցկացմանն աջակցելուց հետո անհամբեր սպասում էր հատուցման պահին։ Նրանք պատրաստվում են առաջիկայում խոսել կուսղեկավարի հետ։ «Որ էդքան պատերազմից հետո աջակցեցինք սահմանադրական փոփոխությունների գործընթացին, կողմ քվեարկեցինք կառավարության բյուջեին, հիմա ինչու դերասանություն անենք, թե «ինքնանպատակ» չէ պաշտոն վերցնելը»,– ասաց գործարար պատգամավորներից մեկը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին