▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Betconstruct ընկերությունը Լոնդոնում արժանացել է «Technology provider of the year» մրցանակին

Փետրվարի 3-ին Լոնդոնի The Savoy հյուրանոցում կայացավ խաղային ոլորտի ծրագրավորման ապահովման աշխարհի ամենահեղինակավոր «IGA Award» մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա էին խաղային ոլորտի մի շարք խոշոր ընկերություններ։ Այս տարի հայկական Betconstruct ընկերությունը ներկայացված էր 8 անվանակարգում։ Մրցանակաբաշխության «Technology provider of the year»՝ խաղային ոլորտի տարվա լավագույն տեխնոլոգիական մատակարար անվանակարգում ընկերությունը արժանացավ գլխավոր մրցանակին։

/filemanager/uploads/Betconstruct.jpg

2012թ-ից սկսված Betconstruct ընկերությունը մասնակցում է խաղային տեխնոլոգիաների ոլորտի ամենահեղիանակավոր London ICE ցուցահանդեսին։ Այս տարի ևս ընկերությունը պատվով կներակայանա այս հեղիանակավոր միջոցառմանը և առաջիկա օրերին ցուցահանդեսի այցելուները կծանոթանան ընկերության պրոդուկտներին և նորարարություններին։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին