Հանրապետության նախագահը բազմիցս հայտարարել է, որ չպետք է հանդուրժել հանրապետությունում թիկնապահներով շրջելը, իսկ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը բազմիցս հայտարարել է, որ անկախ կուսակցական պատկանելիությունից, զբաղեցրած դիրքից ու պաշտոնից՝ այն անձինք, ովքեր անօրինական կշրջեն թիկնապահներով, ապա ոստիկանությունը օրենքի սահմաններում համարժեք քայլերի է դիմելու:
Երեկ՝ ապրիլի 29-ին, Երևանի նորանշանակ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի հանձնարարականով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Երևան քաղաքի պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցները ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 4 անձի:
shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձանցից երեքը Գեղարքունիքի մարզի բնակիչներ են, իսկ մեկը՝ ՌԴ քաղաքացի:
Նշված անձինք են Արա Բանդուրյանը, Արտյոմ Խոջոյանը, Հովսեփ Հովհաննիսյանը և Վյաչեսլավ Տրետյակովը:
Երևան քաղաքի Ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Ա. Բանդուրյանը «Mercedes G 500» մակնիշի՝ 77 NT 777 համարանիշի ավտոմեքենայով, երթևեկության կանոնները կոպտորեն խախտելով, Երևանում շրջում էր իրեն ուղեկցող «ВАЗ 21 21» մակնիշի՝ 66 RR 669 համարանիշի ավտոմեքենայով:
Մի քանի փողոցներում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելուց հետո ոստիկանությունը ստիպված նրանց տեղափոխեց Երևանի ոստիկանություն, որտեղից էլ Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նշված անձանց տրանսպորտային միջոցները տեղափոխեցին ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ա. Բանդուրյանը հանցագործ աշխարհում համարվում է հեղինակություն՝ որպես «Նորատուսցի Արա»:
Բերման է ենթարկվել հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող նորատուսցի Արան՝ իր թիկնապահներով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet