Բերձոր՝ (1992թ. մայիսի 18) ու Բերձոր՝ (2015թ հունվարի 31)
Պատերազմի տարիներին այս քաղաքը դարձավ մեր Հայրենիքի երկու մասերի բաղձալի վերամիավորման վայրը: Բնակավայրի ազատագրման օրը երկու կողմերի ջոկատները գրկախառնվում էին և լացում ուրախությունից. Բերձորը համարվում էր մասնատված Հայրենիքի միացման խորհրդանիշը: Այն այդպիսին էլ մնում էր...մինչև երեկ՝ 2015 թվականի հունվարի 31-ը: Երեկ այդ քաղաքը դարձավ մեկ այլ՝ արդեն հակառակ պրոցեսի խորհրդանիշը: Մեզ միացրած վայրում մեր անջատումը տեղի ունեցավ: Երեկ էլ երկու կողմերից եկան, հանդիպեցին...