Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 7-ին Երեւանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 02:30-ի սահմաններում Մաշտոց պողոտայի եւ Պուշկին փողոցի խաչմերուկում բախվել էին Բենթլի մակնիշի 10 NN 010 համարանիշի եւ ՎԱԶ 21 102 մակնիշի Լ 19 13 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի վայրում ավագ քննիչին տեղեկացրել են, որ Բենթլին վարել է Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ, 36-ամյա Արմեն Կիրակոսյանը, իսկ ՎԱԶ 21102-ը Նոր Արեշի բնակիչ, 23-ամյա Արսեն Ղազանչյանը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իրականում Բենթլին վարել է ոչ թե Ա. Կիրակոսյանը, այլ Երեւան քաղաքի Թումանյան 30 շենքի բնակիչ, 36-ամյա Սուրեն Ղազարյանը, որն աշխատում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության օպերատիվ հետախուզական եւ արագ հակազդման բաժնի պետի տեղակալ, կոչումով՝ մայոր: Ըստ ֆոտոլրագրողի, ՃՏՀ քննության բաժնում նախապատրաստված նյութերը պետք է փոխանցվեն Հատուկ Քննչական ծառայություն:
Ի դեպ, Գ. Շամշյանի տեղեկություններով Ս. Ղազարյանը ԱԺ նախկին պատգամավոր, Ալրաղացի Լյով մականվամբ հայտնի Լեւոն Սարգսյանի փեսան է:
Բենթլիով տեղի ունեցած վթարի հեղինակը եղել է ՊԵԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա, Ալրաղացի Լյովի փեսան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet