▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բելառուս այլևս չեմ այցելի, քանի դեռ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն»․ Նիկոլ Փաշինյան

«Բելառուս այլևս չեմ այցելի, քանի դեռ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն»,-Աժ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ այլևս Բելառուս չի այցելի։ «Լուկաշենկոն պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից»,-ասաց նա՝ հիշեցնելով Լուկաշենկոյի հայտարարությունը՝ թե նա ցանկացել է, որպեսզի 44-օրյա պատերազմում հաղթի Ադրբեջանը։

***

Մինսկի հասցեին կտրուկ հայտարարություններ հնչեցրած ՀՀ վարչապետը նախևառաջ պետք է կարգավորի իր երկրում տիրող իրավիճակը։ Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ-ում Բելառուսի դեսպան Դմիտրի Կրուտոյը։ «Փաշինյանը պետք է կարգավորի իրավիճակը, դեռ այնտեղ (Երևանում) բողոքի ցույցեր են ընթանում»,-ասել է դիվանագետը։

***

Բելառուսը հանգիստ է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «իմպուլսիվ» հայտարարությունները։ Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Ալեքսանդր Շպակովսկին։

«Նախկինի պես հարգում ենք եղբայրական հայ ժողովրդին, որի հետ Բելառուսը դարավոր պատմական կապեր ունի»,- գրել է նա թելեգրամյան իր ալիքում։

Շպակովսկին նշել է, որ Բելառուսը «չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպես նաև Երևանի արտաքին քաղաքականությանը»։

«Միևնույն ժամանակ, գործընկերների և դաշնակիցների ընտրությունը պաշտոնական Մինսկի սուվերեն գործն է, և այս դեպքում «կամ-կամ»-ի մոտեցումը մեզ համար անընդունելի է։ Մենք փոխգործակցել ենք և կփոխգործակցենք եղբայրական Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում, ներառյալ՝ ռազմատեխնիկական»,- նշել է Շպակովսկին։

***

ՀՀ ԱԳՆ խոսնակը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների:Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

***

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Բելառուսում ՀՀ դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն էլ խորհրդարանում հայտարարել է, որ Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններից հետո ինքն ու ՀՀ որեւէ այլ պաշտոնյա այլեւս չի մեկնի Բելառուս, քանի դեռ նախագահը Լուկաշենկոն է:

Այս իրավիճակը հիշեցնում է «քշի Թուրքիա» հայտնի անեկդոտը:
Բելառուսի նախագահը Բաքվում իր հայտնի հայտարարությունները արել է մայիսի 16-ին: Այսօր հունիսի 13-ն է, այսինքն անցել է մեկ ամիս: Արդյո՞ք Հայաստանը մեկ ամիս մտածում էր՝ Բելառուսից դեսպանին կանչի՞ խորհրդակցությունների, թե՞ չկանչի:

Ինչու՞ հիմա, մեկ ամիս անց: Արդյո՞ք Հայաստանի այս «քշի Բելառուս» որոշումը պայմանավորված է Ջեյմս Օ Բրայանի այցով, որը Հայաստանում էր հունիսի 10-12-ը:
Ի դեպ, նրա արտահայտած մի քանի ուշագրավ մտքերի վերաբերյալ տարբեր անդրադարձեր արել եմ թե այստեղ, թե տելլեգրամյան հարթակում, հենց այն համատեքստում, որում նաեւ դիտարկում եմ հարցը՝ ինչու՞ հիմա «քշի Բելառուս»»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին