▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բազմահազարանոց ցույց Բելգիայում ` հաջակցություն Արցախի

Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից և Նիդերլանդներից ժամանած տասը հազարից ավելի մարդ է մասնակցում Բելգիայի մայրքաղաք Բրյուսելի Ռոբերտ Շումանի անվան հրապարակում, որպեսզի համաեվրոպական հանրահավաքին` ի զորակցություն Արցախի։

 «Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը մեկնարկել է Հայաստանի և Արցախի օրհներգերով։

Հանրահավաքի մասնակիցների ձեռքին գտնվող պաստառների հիմնական մասը իրենց գրություններով մեղադրում են Եվրոմիությանը և Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Ալիևի ռեժիմն անպատժելի թողնելու համար, կան նաև «Ալիև, մարդասպան» գրությամբ պաստառներ։

Հանրահավաքին մասնակցելու համար Ֆրանսիայից ժամանել են բարձրաստիճան քաղաքական գործիչներ, պատգամավորներ, տարածաշրջանների ղեկավարներ և քաղաքապետեր։ Նախատեսվում է, որ նրանք ելույթով հանդես կգան համաեվրոպական հանրահավաքին։

Տեսանյութը՝ Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին