«Բայդենը ցանկանում է իր ներկայությամբ պարտադրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիր»
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքը արեց իր գործը, իսկ ինչ է ուզում ԱՄՆ-ն
Հայաստանի հատկապես գործող, բայց նաև նախկին իշխանությունների հանցավոր, անհեռատես ու արկածախնդիր քաղաքականության հետևանքով մենք կորցրեցինք Արցախը:
Անկասկած, չպետք է անտեսենք ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքի գործոնը, որի դավադիր հարվածների տակ ընկավ Արցախը:
Իսկ ինչ է ուզում ԱՄՆ-ն:
Սպիտակ տունը ցանկանում է հունվարին Փաշինյանին և Ալիևին հրավիրել ԱՄՆ և Բայդենի ներկայությամբ ստորագրել տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր:
Կլինի՞ դա, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց պետք է ուշադիր լինել Ռուսաստանից»: