Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Մխիթարի գերեզմանի վրա «Ռաֆաելոի» տուփեր են… Հայկի գերեզմանի վրա «Մերսիի» բաց տուփ ու քաղցրավենիքներ… Տղերքի մեծ մասի շիրմաքարերին համովություններ են…
Հետո Բագրատն է մոտենում, ծանոթանում ենք, գրկում իրար կարծես 100 տարվա ծանոթներ ենք… Պատմում է իր Դավիթի մասին…
Տղերքի տարիքը չի փոխվում արդեն 5 տարի… Իսկ մենք մեծանում ենք ու չենք «մեծանում»:
Իսկ մենք գործ ունենք անելու, բայց պահում ենք մեզ «ա դե ի՞նչ գործ ունենք» գծի մեջ:
Բայց մենք գործ ունենք անելու»:
Դիտեք նաև՝