Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 21:40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում՝ կինոյի մոտ, բախվել են 47-ամյա Եղիշե Ղարիբյանի վարած «Mercedes» մակնիշի՝ 50 LO 400 և 37-ամյա Արամ Բարսեղյանի վարած «Lexus» մակնիշի՝ 01 AQ 010 համարանիշի ավտոմեքենաները:
shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Mercedes»-ի վարորդ Ե. Ղարիբյանն աշխատում է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ, իսկ «Lexus»-ի վարորդ Ա. Բարսեղյանը անհատ ձեռներեց է:
Երկու վարորդները ենթարկվելու են բժշկական փորձաքննության՝ պարզելու սթափության աստիճանը:
Բախվել են փոխոստիկանապետի Mercedes-ն ու գործարարի Lexus-ը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet