Այսօր՝ մայիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 21:20-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչներ 44-ամյա Աշոտ Միքայելյանի վարած «BMW» մակնիշի՝ 22 ՏՍ 120 համարանիշի և Էդմոնդ Անտոնյանի վարած «Lexus»՝ մակնիշի՝ 21 LU 863 համարանիշի ավտոմեքենաները:
shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Lexus»-ի վարորդ Է. Անտոնյանն ու նրա ուղևորներ Գոհար Գրիգորյանը, 3 տարեկան Գոռ Անտոնյանը և 10 ամսական Ջոն Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Lexus»-ը գլխիվայր շրջվել է:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:
Վթարի վայր են ժամանել նաև Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի աշխատակիցները՝ բաժանմունքի պետ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ Վարուժան Ալեքսանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմում էին, որ «Lexus»-ի վարորդը աշխատում է Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այնտեղ հավաքված էին մեծ թվով թիկնեղ ու սափրագլուխ տղամարդիկ, ովքեր, տեսնելով, որ լուսանկարվում են, հեռացան վթարի վայրից:
Բախվել են «BMW»-ն ու «Lexus»-ը. ըստ հավաքվածների՝ «Lexus»-ի վարորդը Ծառուկյանի թիկնազորից է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet