▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղրամյան 26-ի մոտ կարմիր գծեր չկան.Զարուհի Փոստանջյան.a1plus.am

a1plus.am-ը գրում է. «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր ԱԺ-ում հարց ուղղելով Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանին` հայտարարել է. «Վարորդները բողոքում են, որ Բաղրամյան 26-ում, երբ փորձում են կայանել իրենց մեքենան, այնտեղ կարմիր գծեր չկան, ու չեն կարող կանգ առնել: Ստացվում է՝ այդպիսով արտոնյալ կարգավիճակ կա Սերժ Սարգսյանի նստավայրի աշխատողների համար. հատուկ ճնշումներ եք գործադրում, որպեսզի գծեր չքաշվեն, որ ձեր աշխատողներն իրենց մեքենաների համար կայանման համար գումարներ չվճարեն»:

Վարդան Արամյանը պատասխանել է՝ ասելով, թե տիկին Փոստանջյանի բարձրացրած հարցը 2015թ. բյուջեի հետ որեւէ առնչություն չունի. «Ես ինքս իմ մեքենան կայանում եմ սահմանված տեղերում, հետեւում եմ ճանապարհային երթեւեկության կանոններին, այդ կարգը գործում է բոլորի համար, նաեւ՝ ինձ համար»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր ԱԺ-ում հարց ուղղելով Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանին` հայտարարեց. «Վարորդները բողոքում են, որ Բաղրամյան 26-ում, երբ փորձում են կայանել իրենց մեքենան, այնտեղ կարմիր գծեր չկան, ու չեն կարող կանգ առնել: Ստացվում է՝ այդպիսով արտոնյալ կարգավիճակ կա Սերժ Սարգսյանի նստավայրի աշխատողների համար. հատուկ ճնշումներ եք գործադրում, որպեսզի գծեր չքաշվեն, որ ձեր աշխատողներն իրենց մեքենաների համար կայանման համար գումարներ չվճարեն»:
Վարդան Արամյանը պատասխանեց՝ ասելով, թե տիկին Փոստանջյանի բարձրացրած հարցը 2015թ. բյուջեի հետ որեւէ առնչություն չունի. «Ես ինքս իմ մեքենան կայանում եմ սահմանված տեղերում, հետեւում եմ ճանապարհային երթեւեկության կանոններին, այդ կարգը գործում է բոլորի համար, նաեւ՝ ինձ համար»:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, դիմելով Զարուհի Փոստանջյանին, կոչ արեց հարցադրումները հնչեցնել բացառապես պետական բյուջեի շրջանակներում, այլ ոչ թե քաղաքական գնահատականներ տալ. «Դրա համար այլ տեղեր կան»:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին