▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բախում ղարաբաղյան հակամարտության գոտում. 4 ադրբեջանցի զինվոր սպանվել է

Երեքշաբթի, հայ-ադրբեջանական սահմանին հայկական բանակի զինվորները կասեցրել են ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը. հետախուզական տվյալների  համաձայն` սպանվել է առնվազն 4 ադրբեջանցի զինվոր:

Ադրբեջանական կողմը հաստատել է երկու զինյալի մահը՝ լեյտենանտ Տուրալ Նադիր օղլու Ասկերովի ու շարքային Ալիզադե Սանան Դոլյաթ օղլուի:

Հայկական կողմից սպանված կամ վիրավոր չկա:

Գրում է Voskanapat.info կայքը՝ նշելով, որ եթե 4 սպանվածի մասին տեղեկությունը ճիշտ է, ապա մոտակա ժամանակ անպայման կհրապարակվեն «դժբախտ պատահարներում մահացած» ադրբեջանցի զինվորների մասին տեղեկություններ:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին