▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բաղմանով Հասան»-ի երազանքը. «ՉԻ»

«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը երազում է դառնալ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ: Հիշեցնենք, որ երիտասարդ գեներալ-լեյտենանտը համարվում է բանակի ամենահարուստ բարձրաստիճան սպաներից:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Բաղմանյանին գովերգելով են զբաղված Տավուշի եւ Գեղարքունիքի զինկոմները, որոնք համապատասխան հող են նախապատրաստում տարածաշրջանում վերջինիս վարկանիշը բարձրացնելու համար:
Մեր տեղեկություններով՝ նրանցից հետ չի մնում նաեւ ինքը՝ Հայկազ Բաղմանյանը: Նա իր մերձավորների շրջանում մշտապես անկեղծանում է՝ ասելով, որ ամեն ինչի հասել է իր բացառիկ ունակությունների շնորհիվ, որ ինքն ամենակարող է եւ կձգտի ու կհասնի նաեւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնին»:

 

Ուշագրավ այլ նյութեր` «Չորրորդ իշխանություն» թերթում

 

Ի դեպ, ըստ ասեկոսեների,  գեներալ Հայկազ Բաղմանյանին բանակում շատերը ճանաչում են «Բաղմանով Հասան» մականվամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին