▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարի եկաք, մեծ ուրախություն ենք ապրում այս օրերին. Մասյացոտնի թեմի հոգևորականաց դասը Հայր Ռուբենի կողքին է

Բարի եկաք, մեծ ուրախություն ենք ապրում այս օրերին. Մասյացոտնի թեմի հոգևորականաց դասը Հայր Ռուբենի կողքին է

***

«Սա նախադեպը չունեցող երևույթ է: Ես նման բան երբևիցե չեմ լսել, ավելին ասեմ՝ նման փորձեր եղել են Արևմտյան երկրներում, որտեղ մարդու իրավունքները, ազատությունը պաշտպանված են, այնտեղ նախադեպ չի ստեղծվել: Չեմ կարծում, որ Հայաստանում այդ առումով նախադեպ կստեղծվի»,- լրագրողների հետ զրույցում ասել է մասյացոտն թեմի առաջնորդ Հայր Ռուբենը՝ անդադառնալով ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանի՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի Մասյացոտն թմի առաջնորդի պաշտոնում վերականգնվելու որոշմանը:

Հայր Ռուբենն ընդգծել ո, որ իրենք աշխատանքային պայմանագիր չունեն, իրենց ծառայությունը և նշանակումները իրենց եկեղեցական հնազանդության ուխտի վրա է: «Վեհափառը բոլոր իրավասություններն ունի և՛ թեմի առաջնորդ նշանակելու, և՛ թեմի առաջնորդին հետս կոչելու»,- հավելել է նա:

***

«Արդյոք ճնշումների միջոցով փորձ է արվում նաև ձեր կողմում գտնվող հոգևորականներին ուղղորդել դեպի այն կողմ՝ Մասյացոտն թեմի պաշտոնան արված առաջնորդի»,- լրագրողների հետ զրույցում հարց է ուղղվել Մասյացոտն թեմի առաջնորդ Հայր Ռուբենին:

Նա պատասխանել է. «Ես այս թեմ եմ եկել հաշտության օրակարգով, եկել եմ ծառայելու և ինչքան հնարավոր է պառակտումը բուժելու, հնարավորինս այս պառակտումը վերացնելու: Կարծեմ՝ որոշակի կոնտակտներ եղել են այն հոգևորականների հետ, որոնք ճանաչում են Վեհափառի տնօրինությունը: Բայց հոգևորականները պինդ են: Իմ նշանակումը նաև իրենցով է պայմանավորված, որովհետև Վեհափառը իրենց հարցրել է՝ ում եք պատկերացնում ձեզ առաջնորդ, և իրենք մատնանշել են իմ անունը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին