▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարերարը որոշել է հարազատ Մասիս քաղաքում չտեսնված–չլսված տոն ապահովել.«Հրապարակ»

«Մինչ հայաստանցիների համար Ամանորը գլխացավանք է դարձել, բարերար Գագիկ Ադիբեկյանը որոշել է հարազատ Մասիս քաղաքում չտեսնված–չլսված տոն ապահովել։ Երեկվանից փակել են քաղաքի կենտրոնական հրապարակն ու Ամանորի հեքիաթի փոքրիկ քաղաքի կոնստրուկցիաներն են դնում։ Ադիբեկյանը, ըստ տեղեկությունների, 60 հազար դոլար է վճարել՝ այդ հեքիաթային աշխարհը Գերմանիայից բերելու։

Հայաստան տեղափոխման ծախսերի հետ միասին այդ ամենը մոտ 100 հազար դոլար կարժենա։ Երեկ երեկոյան արդեն հրապարակում ոսկեգույն, փայլփլուն տոնածառն էին դրել։ Նախատեսվում է տեղադրել լուսավոր տնակներ, քաղաքային այլ ատրիբուտներ, ընդհուպ եկեղեցի, Սիս ու Մասիս։ Նաև 5-օրյա տոնական ծրագիր է լինելու։ Ադիբեկյանն Արթուր Աբրահամի ազգականն է, որի հետ Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցին է կառուցել, նաև Դիլիջանի եկեղեցին, ըստ լուրերի, նա Ռուբեն Վարդանյանի հիմնադրած միջազգային դպրոցի փայատեր է»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին