Դեռևս Բաքվի շուկայում չենք գտնվում և առևտրով չենք զբաղվում։ Մենք խստորեն պահպանում ենք մարդասիրական հումանիտար սկզբունքները և նախապայմաններ չենք ներկայացնում ու ընդունում։ Ուղղակի հարգելով Կարմիր խաչի կազմակերպության ջանքերը այդ ուղղությամբ պարբերաբար դիմում ենք վերջինիս աջակցությանը ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։ Ադրբեջանի տվյալ պաշտոնյայի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանի ՊՆ-ն առաջարկել է ՀՀ ՊՆ-ին փոխանակել Ադրբեջանում գերեվարված հայ ընտանիքի անդամներին և Կարեն Պետրոսյանի դին ադրբեջանցի դիերսանտների և 1 սպանվածի դիակի հետ: