Հուլիսի վերջից Ադրբեջանում ավելի սաստկացավ ռազնատենչ հռետորաբանությունը, դրան զուգահեռ նոր թափ ստացան ներքին ռեպրեսիաները, ու մարդիկ սկսեցին խոսել այն մասին, որ հարևան երկիրը վերադառնում է 1937-ի ժամանակներին:
Վերջին շաբաթներին կալանավորվել են իրավապաշտպան Լեյա Յունուսն ու նրա ամուսին, պատմաբան Արիֆ Յունուսը, Մարդու իրավունքի ակումբի նախագահ Ռասուլ Ջաֆարովը ու փաստաբան Ինտիգամ Ալիևը: Հայտնի չէ իրապաշտպան Էմին Հուսեյնովի ու նրա եղբոր գտնվելու վայրը:
Գուցե որոշակի կապ կա Բաքվի ռազմատենչ հռետորաբանության ու ներքին ռեպրերսիաների միջև. այս բոլոր գործիչները շփումներ ունեին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ու փոձում էին վստահության միջավայր ձևավորել՝ նպաստելու համար ԼՂ խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացին:
Սակայն BBC-ի ռուսական ծառայությունն առաջ է քաշում այս գործիչների ձերբակալության հիմնական վարկածը. նրանք բոլորն աշխատում էին միասնական զեկույցի վրա՝ նվիրված Ադրբեջանում քաղկալավորների խնդրին:
Մի խոսքով, Ադրբեջանում վերակենդանանում է 37 թիվը. տարբերությունն, ինչպես կատակում են ոմանք, այն է, որ ստալինյան ժամանականերում մարդկանց ձերբակալում էին գիշերով, այսօր դա Բաքվում անում են օրը ցերեկով: