▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվի և Կիևի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում...

Ադրբեջանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Միշչենկոն,այսօր ելույթ ունենալով Բաքվում, իր դժգոհությունն է հայտնել սև և սպիտակ ոչխարների կողմից Ուկրաինայի նկատմամբ վարվող քաղաքականության նկատմամբ....Դեսպանը այնքան է զայրացել,որ լրիվ մոռացել է,որ դիվանագետ է և ուղղակի մեղադրել է ազերիներին ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ մեջ...Նա հիշեցրել է մի քանի օր առաջ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քվեարկությունը՝ՌԴ-ի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ...Հիշեցնեմ,որ Բաքվի ներկայացուցիչները ոչ միայն ԴԵՄ քվեարկեցին,այլև ստանձնեցին ՌԴ-ի "օմբուդսմենի" դերը...ազերիների պատվիրակության անդամ Ս.Սեիդովը "կուրծքը դեմ տված" պաշտպանում էր ռուսներին...Զարմացել էին բոլորը և նույնիսկ ռուսական պատվիրակության անդամները,որոնք իրենց սեփական շահերը պաշտպանելու համար այդքան բան չարեցին,որքան ազեր-կոյունլուները...Դեսպան Ա.Միշչենկոն նույնիսկ օրինակ է բերել ՀՀ-ին,որի երեք պատվիրակները ձեռնպահ էին մնացել...Ա.Միշչենկոն փորձել է դա բացատրել նրանով,որ Ուկրաինան քիչ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի խնդիրներին..."Ազերիները ինձ հեքիաթ են պատմում,որ պետք է թողնել բանակցությունների համար հարթակ....Ուրեմն եկեք մոռանանք Ղարաբաղի շրջակա յոթ շրջանների մասին", ասել է դեսպանը...Իսկ վերջում հուսահատված ավելացրել:"Ես հիմա Կիևում պետք է պատճառները ներկայացնեմ,թե ինչու ադրբեջանցիները այդպես քվեարկեցին...և բերեմ ձեր վարկածները:Օգնեք մեզ գոնե ՄԵԿ ՎՐԱՆՈՎ...Մեզ պետք չեն ձեր միլիարդները...Վրաստանն օգնում է,Լիտվան օգնում է....."
Հ.Գ.Հետաքրքիր է,որ Ուկրաինայի դեսպանը Ադրբեջանում գտնում է,որ Կիևը ուշադիր չի եղել Բաքվի խնդիրներին...Երևի պարոն Ա.Միշչենկոն ծանոթ չէ կոյունլույա-ուկրաինական շատ սերտ կապերի մասին..."Տեղյակ" չէ,թե ինչ ակտիվ էին ուկրաինացի վարձկան օդաչուները արգելված զինատեսակներով ռմբակոծում հիսուն հազար բնակչություն ունեցող Ստեփանակերտը և Արցախի այլ բնակավայրեր...Թե՛ ինչպես էին ուկրաիանցի զինվորականները մարտնչում Արցախում հայերի դեմ ազերիների բանակի շարքերում...Թե՛ քանի ՄԻԼԻԱՐԴ դոլլարի սպառազինություն է մատակարարել ու ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ Կիևը Բաքվին...Թե՛ ինչ դիվանագիտական համագործակցություն է ձեավորվել միմյանց միջև մինչ այս պահը....Շատ ուրախ եմ,որ ուկրաինացիներն էլ ՃԱՆԱՉԵՑԻՆ մեր քոչվոր հարևաններին...Թե ինչպես մեղադրելով Մոսկվային Ղրիմը և Դոնբասը ՕԿՈՒՊԱՑՆԵԼՈՒ մեջ` Բաքուն հարմար պահին ԴԱՎԱՃԱՆՈՒՄ է իր գործընկերներին...Իսկ թե Ի.Ալիևը իր այս քայլի դիմաց ի՞նչ է ակնկալում ՌԴ-ից՝բոլորս գիտենք...

 

Գագիկ Համբարյանն 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին