▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն ստում է. ադրբեջանցիները սխալ են թարգմանել գերի ընկած հայ զինվորի հարցազրույցը

Արցախի Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ մոլորվել էր և անցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածք: Ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը գերի ընկած հայ զինվորից հարցազրույց է վերցրել: 

Համացանցում տարածված տեսագրության մեջ ադրբեջանցիները խեղաթյուրում են Հակոբ Ինջիղուլյանի հարցազրույցը: Գերի ընկած զինվորն ասում է, որ վաշտի հրամանատարը պահանջել է, որ ինքը գնա ջուր բերի, նա հրաժարվել է, բայց հրամանատարի ծեծից հետո ստիպված գնացել է ջրի: Իսկ եթերից հնչող ադրբեջաներեն թարգմանության մեջ ասվում է. «Հրամանատարի ծեծից հետո ես իմ կամքով անցա Ադրբեջանի սահմանը»: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Այսպիսով ակնհայտ է, որ ադրբեջանցիները փորձել են այնպես ներկայացնել, թե իբր հայ զինվորն իր հոժար կամքով է անցել Ադրբեջանի սահմանը: Բայց նման բան չի եղել և այդ մասին է հաստատում հարցազրույցի հայերեն խոսքը: Բաքուն ստում է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին