▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանտում գտնվող մարդասպանը գրական մրցանակ է ստացել

Ցմահ դատապարտված 44-ամյա  ամերիկացի Ալարիկ Հանթը, ով գտնվում է Հարավային Կարոլինայի բանտում, "Cuts Through Bone" վերնագրով  դետեկտիվ է գրել, որի համար արժանացել է գրական մրցանակի (The Private Eye Writers of America):

Հիմանական գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում: Վեպը գրել է 9 ամսում:

Հանթը 19 տարեկան հասակից դուրս չգալով բանտից և երբեք չլինելով Նյու Յորքում, օգտվել է քաղաքի հին նկարներից, նրա մասին պատմող ֆիլմերից:

Քննադատների խոսքով գրքում դետեկտիվը և նրա երիտասարդ օգնականը, ովքեր փորձում են արդարացնել հանիրավի մեղադրված պատերազմի վետերանին, իրական են: 

Հանթը դատապարտվել է 1988 թվականին: Նա մեղադրվել է սպանություն, կողոպուտ կատարելու մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին