▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանտապետի նշանակման հարցը չի որոշի արդարադատության նախարարը. ի՞նչ խնդիր կա

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները ՔԿ ծառայության պետի նշանակման հարցը չեն թողել ՀՀ արդարադատության նախարարի որոշմանը։ Չնայած այն հանգամանքին, որ ՔԿ ծառայությունը Արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող կառույց է, իրավական համակարգում քննարկել են, որ բանտապետի հարցը այն հարցն է, որ անձամբ պետք է որոշի Նիկոլ Փաշինյանը, քանի որ կառույցը խիստ կարեւոր ու պատասխանատու է։

Նշենք, որ Armlur.am-ը գրել էր՝ քաղաքական իշխանությունը բանտապետ է փնտրում, սակայն 7 օր է անցել, եւ չեն կարողանում խիստ, ճանապարհ անցած ու բանտերը կարգի հրավիրող, իրավիճակը վերահսկող ծառայության պետ գտնել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին