Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ անձամբ դեպք գիտի, որ բանկից զանգել ու պատերազմի ժամանակ զոհվածի վարկային պարտավորությունն են պահանջել. «Դա այն դեպքում, երբ պետությունը դեռևս իր պարտավորությունը չի կատարել զոհվածի ընտանիքի նկատմամբ»,- ասաց Բագրատյանը՝ առաջարկելով զոհվածների ցուցակները բանկային համակարգին տրամադրել, խնդրել չանհանգստացնել նմանօրինակ ընտանիքներին, մինչև համապատասխան լուծուներ գտնեն:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի փոխանցմամբ՝ առ այսօր իրականացվել է շուրջ 20 միջոցառում՝ ուղղված զոհերի, անհետ կորածների ընտանիքներին, վիրավորներին ցուցաբերվող օժանդակությանն ու պետության պարտավորությանը:
Գրիգորյանը ԱԺ-ում հայտնեց, որ դա միջոցառումների ամփոփ ցանկը չէ՝ միայն հրատապ միջոցառումներն են: Այս պահին ծախսերի մոտավոր հանրագումարը 15 միլիարդ է: