▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանկը դիմել է դատարան ՝ Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս»–ը սնանկ ճանաչելու հայցով. «ՀԺ»

«Մեզ հայտնի դարձավ, որ «Առեքսիմբանկը»դիմել է դատարան, որպեսզի դատարանը սնանկ ճանաչի Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին՝ Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերությունը, որն իր վարկառուն է։

 

Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է այս մասին տեղեկություն ստանալ Պալաչից, վերջինս հայտարարել է. «Դա ո՞ւմ ինչ գործն է՝ բանկը դիմել է, չի դիմել, դա իմ անձնական գործն է»: «Քինգ դե լյուքսի» ներկայացուցիչները ժամանակին հայտարարում էին, որ ԲՀԿ նախկին նախագահ Գ.Ծառուկյանի բարեգործական ավտոբուսները, որոնք աշխատում են նույն երթուղում, մեծ վնաս են հասցնում մրցույթում հաղթած «Քինգ դե լյուքսին»: Նկատենք, որ Ծառուկյանի սույն ավտոբուսները, որ փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո չէին նկատվում, կրկին սկսել են գործել: Եթե հիմա դատարանը որոշում կայացնի հօգուտ բանկի, վերջինս, ըստ ամենայնի, աճուրդի կհանի «Քինգ դե լյուքսի» գուքը, որը գրավադրված է բանկում»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին