▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանանը ՀՀ–ում թանկացել է. «ՀԺ»

«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նոր հրապարակած պաշտոնական տվյալներով, մարտ ամսին Երևանում մեկ կիլոգրամ բանանի միջին գինը կազմել է 1067 դրամ: Մարզերում բանանը ավելի թանկ է արժեցել՝ մինչև 1285 դրամ:

 

Ըստ ԱՎԾ պաշտոնական տվյալների, անցած տարվա դեկտեմբերի համեմատ՝ բանանը թանկացել է ավելի քան 10 տոկոսով: Սա ուշագրավ է նրանով, որ այս տարվա հունվարի 2-ից Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, և բանանը այն հազվագյուտ ապրանքատեսակներից է, որի նկատմամբ ԵՏՄ-ում կիրառվող մաքսատուրքը ավելի ցածր է՝ 5 տոկոս, քան մինչ այդ ՀՀ սահմանած մաքսատուրքը 10 տոկոս: Այլ կերպ ասած՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստան ներկրվող բանանի մաքսագերծման գինը նվազել է ուղիղ 5 տոկոսով և հետևաբար՝ ճիշտ այդքանով նվազել է բանանի ինքնարժեքը: Մինչդեռ, ըստ պաշտոնական վիճակագրության, բանանը մեր խանութներում թանկացել է ավելի քան 10 տոկոսով: Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ բանանի մոնոպոլ ներկրում իրականացնող «Քեթրին գրուպ» ընկերության շահույթը իր մոնոպոլ դիրքի շնորհիվ աճել է առնվազն 15 տոկոսով: Իսկ մի քանի շաբաթ առաջ Աժ-ում ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լոլոներ էր պատմում այդ ընկերության կողմից իր մոնոպոլ դիրքը չչարաշահելու մասին»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին