Ճիշտ է, բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը անհրաժեշտ պայման է, սակայն հերոսի մահը դարձնել «վերլուծությունների» և «եզրակացությունների» թեմա` անթույլատրելի է:
«Ո՞ւր է նայում բանակը»., «ինչու՞ են այդքան մոտենում մեր դիրքերին». և այս կարգի հարցերը, հավատացեք, մեղմ ասած, տեղին չեն:
Ով ծառայել է առաջին գծում, ասածս կհաստատի: Գոնե մի քանի օր վայր դրեք «գեներալական մունդիրները». և մտքի թռիչքները մի հասցրեք առաջնապահներին: Առանց այն էլ լարված իրավիճակ է: