▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բալետի նոր աստղը ծառայելու է ՊՆ երգի-պարի համույթի զորամասում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի  մենապարող Ռազմիկ Մարուքյանը ծառայելու է ՊՆ երգի-պարի համույթի զորամասում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Բազմաթիվ միջազգային մրցանակներ շահած ու արտասահմանում Հայաստանը ներկայացնող արվեստագետին բանակից տարկետում տալու հարցը քննարկումների մեծ ալիք բարձրացրեց:

18-ամյա տղայի մայրը՝ Կարինե Ավագյանը, նույնիսկ ահազանգեց ՀՀ վարչապետին, Պաշտպանության և մշակույթի նախարարներին:  Իսկ Անահիտ Բախշյանը խնդրի շուրջ, մասնավորապես գրել էր.

«Չգիտեմ, թե որ հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա է կայացվել այն որոշումը, որ տղան ծառայի ընդհանուր հիմունքներով: Չեմ հասկանում, ազնիվ խոսք, հարգելի հանձնաժողովականները տեղյա՞կ են, թե մեր օպերայի և բալետի թատրոնը քանի՞ նման շնորհալի մենապարող ունի և երիտասարդից, որքան տարիներ, ջանք, աշխատասիրություն ու շնորհք է պահանջվել այդ բարձունքին հասնելու համար: Այս խնդրով հանձնաժողովին դիմել է նաև օպերայի և բալետի թատրոնի տնօրենը, սակայն, ըստ ծնողի, որոշումը մնացել է նույնը՝ տղան պետք է ծառայի ընդհանուր հիմունքներով:

 

 

 

 

 

 

 

 

Ի՞նչ է, Ռազմիկը Հայրենիքին չի ծառայո՞ւմ, երբ աշխարհի բեմերում ներկայացնում է Հայաստանը, անպայման Հայոց բանակու՞մ պետք  է ծառայի, որ իր պարտքը կատարի: Պատկերացնո՞ւմ եք Ռազմիկի ոտքերը 2 տարի լինեն կոշտ ու կոպիտ զինվորական ճտքավոր կոշիկների մեջ, որից հետո այլևս չկարողանա բեմ դուրս գալ, Հայաստանն էլ կորցնի նման արտիստի: Շահելու՞, թե՞՝ կորցնելու է մեր պետությունը»:

Հարցը երկար ժամանակ բաց էր մնում, սակայն հանգուցալուծումը գտավ ինքը՝ Ռազմիկ Մարուքյանը՝ հայտարարելով, որ կողմ է բանակում ծառայելուն:

«Այո՛, հիմա ժամանակն է Հայրենիքիս ծառայելու։ Ու ես դա հպարտությամբ կանեմ…», – գրել է Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին