▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատյանը զգուշացնում է

«Մենք զիջում ենք մեր ինքնիշխանության մոտավորապես 1/3-ը:  Դիմեք ժողովրդին, քանի որ ինքնիշխանության աղբյուրը ժողովուրդն է: Մենք սրանից հետո արտաքին տնտեսական քաղաքականություն չենք վարելու ինքնուրույն: Ոչ մի պատգամավոր այստեղ սա քվեարկելու կամ չքվեարկելու իրավունք չունի»,-անդրադառնալով ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը վավերացնելու  հարցին՝ ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ շարունակելով.

«Ենթադրենք՝ սա դրված էր համաժողովրդական քննարկման: Լսեք, ցանկացած միություն՝ դա փոխանակություն է: Մենք արդեն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ էինք: Մենք էրոզիայի ենք ենթարկում այս կազմակերպությունը: Հլը մի հատ ասեք, թե այստեղ ով ի՞նչ է փոխանակելու: Փոխանակության սկզբունքով ստեղծվում է տուն՝ մեկը այն տաքացնում է, մյուսը կառուցում, 3-րդը՝ հացն է բերում, 4-րդը դեսերտը: ՀՀ-ին ընդհանարապես միշտ դեսերտ բերելու պատիվն է եղել: Այսօր առանց Ուկրաինայի՝ պարենամթերք բերողի, այն չի կայանալու: Սա պարտավոր եմ ձեզ զգուշացնել: Մի հատ բացատրեք՝ ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ է առնելու: Այստեղ կորցրած հնարավորություններն ավելի մեծ են, քան թե օգուտները»:

Պատգամավորը սկսեց համեմատություններ անցկացնել ԵՏՄ անդամ մյուս պետությունների եւ ՀՀ տնտեսությունների, մաքսադրույքների միջեւ` ներկայացնելով շատ կոնկրետ թվեր: Նրա խոսքով՝ հավանական է, որ մեր տնտեսական աճը ընդհրանապես զրոյանա:

«Ասում էի չեզոք մնանք: Ո՞վ իրավացի դուրս եկավ: Իսկ դուք ի՞նչ եք ասում: Եթե չմիանանք՝ մեզնից կնեղանան, կնեղանան՝ կընկնենք թուրքերի, ադրբեջանցիների ձեռքը, կկորցնենք պետականությունը, դրա համար գնանք այստեղ ստորագրենք ու այստեղ կորցնենք: Այդպես չի լինում: Նման մտածելակերպ ունեք՝ դուրս եկեք կառավարությունից, իշխանությունից ու տվեք մեզ: Ռուսի հետ բանակցելիս դու մի բան ավել պետք է իմանաս»,-ասաց Հրանտ Բագրատյանը:

«Այն, ինչ որ դուք ուզում եք, տվողը դուք չեք, տվողը ժողովուրդն է, նա էլ գիտի` ում է տվել»,- արձագանքեց Հերմինե Նաղդալյանը:

«Այն, ինչ որ դուք ուզում եք, տվողը դուք չեք, տվողը ժողովուրդն է, նա էլ գիտի` ում է տվել»,- արձագանքեց Հերմինե Նաղդալյանը:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին