Մենք պետք է մեր մեջքն ուղղեք: Այս մասին Եռաբլուրում հայտարարեց Վահան Բադասյանը՝ հավելելով, որ առաջին հերթին պետք է ազատվել բանակի գլխավոր հրամանատարից, ով պարտության սիմվոլ է. «Իսկ մեր բանակն անպարտելի է, պարտված չէ»:
Այս մասին գրում է Analitik.am-ը:
Արդյո՞ք դա բավարար է, Բադասյանն ասաց, որ հրամանատարի հեռացումից պետք է սկսել, դա պետք է անել ազգովի. «Դա հեռու չէ, դա մենք պարտավոր ենք, պետք է անենք: Նա կործանեց բանակը»:
Բադասյանը հայտարարեց, որ Փաշինյանի հեռացումից պետք է սկսել, բոլոր պատասխանատուները պետք է հեռացվեն. «Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև՝ թշնամու»:
Հարցին, թե ինչ ճանապարհով պետք է հեռացնել, Բադասյանը պատասխանեց՝ տարբեր, ընդհուպ մինչև ֆիզիկապես հեռացնել. «Դա նշանակում է, որ մենք պետք է թշնամուն վերացնենք»:
Զենքի՞ միջոցով: «Այո, բոլոր, նաև զենքի միջոցով: Այո, ես սպառնալիքի կոչեր եմ անում, թող ինձ ԱԱԾ-ն ձերբակալի: Ցանկացած մարդ պետք է ցանկանա ոչնչացնել թշնամուն: Դա պետք է անհատներն անեն, մեկը ես պատրաստ եմ»:
Բադասայանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թշնամին է:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում