▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառիկ սխալ ու պարզունակ վարքագիծ ունեք․ Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Հայկ Մարությանին

 «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արդ ինչու , օ, ինչու է ուղիղ արդեն ՄԵԿ ՏԱՐԻ Հայկ Մարությանը, իր ողջ ղեկավար թիմով հանդերձ, անտեսում ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ կենտրոն թանգարանի մոտի ավերված կանաչ գոտին ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ` ԽԻՏ Ու ԹԱՎՈւՏ ԱՆՏԱՌԱԿ դարձնելու մեր եզակի նախագիծը և փոխարենը երեք ոռոգման խողովակ միացնում առկա ջրագծին և մի քանի ծառ տնկում:

Ինչու է նա անտեսում Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, հրահանգը, ինչու է խոստանում մեր հայեցակարգը քննարկել և խաբում ու չի հանդիպում, չի քննարկում: Ինչու է իմ ուղարկած բոլոր գրություններին անորոշ ու անկատար մի պաշտոնյայի անունից մերթ մի երկտողով "ջրած" -քննարկվում է, կտեղեկացվի- ասեռ բառեր ուղարկում: Ինչու է այլևս հեռացող կամ հեռացած Մեսչյանը մեր նախագծի մասին քաղաքի ավագանու անդամին ուղղակի ստում թե Դավիթ Մաթևոսյանը չի ուզում մեզ հետ աշխատել և իր գրությունները պարզապես մեզ անհանգստացնելու համար է ուղարկում:)) Աբսուրդի Աբսուրդի Աբսուրդի աբսուրդը որ պահին է սկսվել և երբ դադարելու... Չէ" որ չորս հատ խողովակ իրար զոդելն ու ու տաս հատ տնկի էստեղ ու էնտեղ խրելը շաաատ հնուց էկող ադաթ է... Չէ" որ միայն մեկի ապօրինի սրճարան քանդելը, մնացածը թողնելը ավելի քան հնից էկող ադաթ է... Ձեզանից հետո դառնություն ու կսկիծ եք թողնելու ու արհամարհանք: Բացառիկ սխալ ու պարզունակ վարքագիծ ունեք:

ՉԷ որ այսօր քաղաքն ու քաղաքապետարանն ու երկիրը այս ողորմելի համապատկերի փոխարեն ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՅԳՈւ առաջին հրաշալի ծառախմբերը կունենային իսկ 2021-ին` առաջին փուլի ավարտը:

Ձեզնից երկրիս մշակույթի, գրականության, քաղաքացու, բնության հանդեպ հոգածություն, տիրոջ վերաբերմունք, խնամք չենք պահանջում, ձեզանից ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ անվան, երևույթի իրական մասշտաբի ընկալման հույս չունենք, ձեզանից պարզագույնն ենք պահանջում` ՊԱՐԿԵՇՏՈւԹՅՈւՆ: Ապագայում մեր աչքերին ուղիղ նայելու, երես ունենալու իրավունք վաստակեք:

#ՆիկոլՓաշինյան

#ՀայկՄարության

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին