▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացահայտել, թե ով կամ ովքեր են կանգնած սպանդի ետևում...

ԲԱՑԱՀԱՅՏԵԼ, ԹԵ ՈՎ կամ ՈՎՔԵՐ են ԿԱՆԳՆԱԾ ՍՊԱՆԴԻ ԵՏԵՒՈՒՄ

Սա պետք է լինեի մեր պահանջը (չընտրված) Հայաստանի և Ռուսաստանի իշխանություններից։ Թե չէ՝ Պերմյակով քանի տարի կտան, որտեղ կդատվի և այլն, իմ համար երկրորդական է։ Պարզել, թե ով կամ ովքեր են կանգնած սպանդի ետևում։ Եվ հետևաբար, պետք չէ Պերմյակովին սպանել։ Պուտինը կգնա, գուցե գա նոր իշխանություն Ռուսաստանում և կարիք լինի կենդանի Պերմյակովի, ով կպատմի ճշմարտությունը։ Սերժ Սարգսյանը կգնա, մենք կունենանք արժանապատիվ իշխանություն, և գուցե կարողանանք հասնել նրան, որ բացահայտվի ամեն բան։ Թե չէ, որ Պերմյակովին վառեցիք կամ սատկացրեցիք՝ ինչ օգուտ։ 
Բայց նաև՝ ես համարում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները չպետք է տուժեն այս եղերագործությունից։ Եվ եթե իրավամբ Մոսկվան և Երևանը ևս ուզում են դա, ապա պետք էբացահայտե գործը ամբողջովին։ Իմ տպավորությամբ (ես լրագրող եմ և կարող եմ սխալվել), մինչև այս պահը Ռուսաստանը չի անում քայլեր, որոնք ցույց կտային, որ նա ձգտում է բացահայտման։ Անում է հակառակը։

 

Թաթուլ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին