▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա Քոչարյանը Րաֆֆից ինչո՞վ է պակաս

Հավատարիմ մնալով իմ խոսքերին` ես էլի ոչ մի կարծիք չեմ ասի Վարչապետ-Քոչարյան բանավեճում տեղ գտած մեղադրանքների մասին: Բայց…. 

Բայց ուզում եմ մի փոքր պատմական էքսկուրս անել: Հիշում եք, երբ մեր մեծն Րաֆֆին դեռ մարդկանց կողմից հարգված էր, մարդիկ գնում էին իր ցույցերին… հեյ գիտի ժամանակներ: 

Բա էտ ժամանակ հիշում եք` ինչ կայֆ նամակագրական կապ կար` Սերժ-Րաֆֆի: Ինչ լավ ու բարի օրեր էին, մենք նստած սպասում էինք, հաջորդ նամակին, իրանք նստած գրում էին հաջորդ նամակը, բոլորս ուրախ ու երջանիկ կիսասոված, կիսակերած ցույց էինք անում:

Ըհը, հիմա կասեք ընչի էս ալամեզոն հիշեց անհիշելին, բա ասեմ: Հիշում եք Րաֆֆին վերջին նամակում ինչ գրեց. «Թե բա մատաղ իմ ու քո արև արի սենց անենք, ինձ տալիս ես 8 հատ պաշտոն, ձենս կտրում եմ, գնում եմ շաուրմայանոցից շաուրմա վեկալում ու ուրախ ուրախ տուն գնում»:

Հիշում եք ինչ ԲաԴասխան եկավ` «Ապեր ականջիդ հետևը կտեսնես, պաշտոն չես տեսնի».... բա՞ որ էդքանը հիշում եք էլ էս մի նամակագրությանը ինչի եք լուրջ վերաբերվում հըըըըըն

Բա Քոչարյանը Րաֆֆից ինչո՞վ է պակաս: Բա հիմա նույն թեմանա էլի, ուղղակի ի տարբերություն Րաֆֆի, երկրորդ Նախագահը ոչ տարավ ոչ բերեց պրյայմոյից ասեց էլի. «Ախպեր եկել եմ ստեղ ասեմ, որ պաշտոն եմ ուզում», հա բա լուրջ մարդա, Րաֆֆի նման թիթիզ չի, որ հեռվից գա:

Էսքանով ինչ եմ ուզում ասել. «Հայ ազգ էս նամակագրական կապից ոչ մեկիս կյանքն էլ չի լավանալու ու նենց չի, որ որևէ կողմը մեր մասինա մտածում, սաղ էլ մտածում են էն տաք-տաք աթոռի ու դրանից եկող պլյուսների մասին: Ինչ եք նստել դարդ եք անում, թե նոր «ՓՐԿԻՉ» ա եկել: Պարապ եք ինչ եք, գործերիդ նայեք, իրանք իրանց մեջ էտ հարցը կլուծեն»: 

Ավարտեմ խոսքերս մէ~ անհայտ մարդու խոսքերով` «Վսեմ սպասիբո, տեատռ զակոնչեն»:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին