▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա Հոկտեմբերի 27-ը, Վոլոդյա Ավետիսյանը և Վարդան Պետրոսյանը…

ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը եռյակի հանրահավաքի ժամանակ, որը նվիրված էր մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդի հավանությանը ներկայացրեց հավաք-երթի բանաձևը:

«2008 թվականին մարտահրավեր նետելով իշխանությունների բռնոաճնշումներին, մենք անցկացրեցինք մարդու իրավունքների առաջին երթը: Արդեն 7-րդ տարին է, ինչ մարդու իրավունքների միջազգային այս օրը մենք մեր հասարակությանը և ամբողջ աշխարհին ներկայացնում ենք մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների տարեկան հաշվետվությունը: Ստիպված էին արձանագրել այս բնագավառում առկա խնդիրները»,-ելույթում ասաց Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ երկրում շարունակում է գործել ընտրակեղծարարության ամբողջատիրական մի համակարգ, որն աղավաղում է ընտրությունների միջոցով ժողովրդի կամարտահայտությունը, մերժվել են ընտրական համակարգը բարեփոխելու և մաքրելու միացյալ ընդդիմության բոլոր նախաձեռնությունները, ՀՀԿ-ն մերժում է ՀՀ ժողովրդի՝ սեփական իշխանությունը ընտելու իրավունքը:

«Մինչև հիմա չեն բացահայտվել և չեն պատժվել 2008 թվականի Մարտի մեկյան սպանությունների, բռնությունների կազմակերպիչներն ու իրականացնողները: Ունենք քաղբանտարկյալներ, քաղաքական շարժառիթներով ակնհայտ անհամաչափ պատիժ է սահմանվել, հետևաբար, անհապաղ պետք է ազատվեն Շանթ Հարությունյանը և մյուսները»,-նկատեց Լևոն Զուրաբյանը:

Այս ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը տեղից բացականչում էր. «Բա Հոկտեմբերի 27-ը… Վոլոդյա Ավետիսյանը և Վարդան Պետրոսյանը…»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին