▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա ասում էինք սակագինը փոխհատուցելու համար փող չկա՞.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին երկու ամսիների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը Դիլիջանում կառուցվող ուսումնական կենտրոնի շինարարության վրա ՀՀ պետական բյուջեից ծախսել է առնվազն 2,6 մլրդ դրամ կամ՝ ավելի քան կես միլիոն դոլար:

Սա ուշագրավ է նրանով, որ Հայաստանի բնակչության խոցելի խմբերի համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մասամբ փոխհատուցելու նպատակով կառավարությունը մեծ դժվարությամբ հատկացրեց 2,5 մլրդ դրամ:

Փաստորեն՝ այս նպատակով կառավարությունը դժվարությամբ է գումարներ ճարում, իսկ Դիլիջանի գողտրիկ բնության գրկում մի քանի տասնյակ հեկտար տարածքով ճոխ հանգստավայր կառուցելու գումարների պակաս չկա: Նշենք, որ այդ «ուսումնական» կենտրոնի վրա պետբյուջեից արդեն ծախսվել է մոտ 100 մլն դոլար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին