▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազնավուրի խորհուրդը Էրդողանին

Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, ով որպես  պատվավոր հյուր հրավիրված էր Շվեյցարայի Ֆիրբուրգ քաղաքում ընթացող կինոյի միջազգային փառատոնին, հարցազրույց է տվել շվեյցարական «RTS» հեռուստաընկերությանը:Թուրքական «Վաթան» օրաթերթը  մեջբերել է հարցազրույցից մի հատված, որը վերաբերում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին Ազնավուրի կարծիքին:

Ազնավուրը, նշելով , որ ցեղասպանություն բառը իր համար նշանակություն չունի և ինքը ցանկանում է, որ Թուրքիան ճանաչի պատմական դեպքերը և բացի սահմանը Հայաստանի հետ, ասել է.
«Պապիկիս տան վրա աչք չունեմ, առանց այդ էլ այդ տունը ոչ տեսել եմ, ոչ ճանաչում եմ»:

Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը, հիշեցնելով Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն խոսքերը, թե ինքը ատում է հայերին և հույներին, նշել է , որ անհրաժեշտ է, որ բարձրաստիճան պաշտոնյաները նման հայտարարություններով հանդես չգան, փոխանցում է  «Ermenihaber»-ը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին