Աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի շուրջ աղմուկը չի դադարում:
«Ազնավուրը թուրքերեն «անուշ լինի» է մաղթում թուրքերին, հրապարակվել է տեսանյութ սկանդալային հանդիպումից»,,-ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Դավիթ Պ.Վարդազարյանն ու առաջարկել մանրամասներին ծանոթանալ իր բլոգում:
Արձագանքելով լրագրողին` սփյուռքահայ գործիչ Վազգեն Փրուդյանը նշել է. « Ազնաւուրին ծուղակը ձգած են: Սովորական սոցիալ ընթրիքի ընթացքին ազատ խօսակցութիւն է եղածը, ոչ թէ հարցազրոյց: Ինք՝ միջազգային արուեստագէտի դերին մէջ է, եւ համաձայն արեւմտեան վարքուբարքի՝ մէկ-երկու «կէս բերան» գնահատական խօսք ըրած կրնայ ըլլալ, իր կիրթ ըլլալուն տուրք վճարելով: Տեսանիւթին մէջի աղմուկէն ենթադրելով՝ նկարահանութիւնը հեռակայ այլ սեղանէ մը կատարուած է եւ հաւանաբար իրմէ գաղտնի մնացած»:
Հիշեցնենք, որ թուրքական «Posta»-ն հարցազրույց է հրապարակել Շառլ Ազնավուրի հետ և Ազնավուրը իբր հանդես է եկել այնպիսի հայտարարություններով, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել հայկական հասարակությունում:
Երեկ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Ես որևէ հարցազրույց չեմ տվել թուրքական «Պոստա» թերթին։ Ես վիրավորված եմ այդ զարհուրելի մանիպուլյացիայից»:
Կարդացեք նաև. Շառլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել.ԱԳՆ
Չեմ շարժվում Հայաստանի հրահանգներով. Ազնավուրի սկանդալային հարցազրույցը