Ազգ, ով իր անցյալը չի հիշում, չի կարող հզորանալ,-սոցիալական ցանցերի իր էջերում գրել է դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչն՝ այդպիսով ևս արձագանքելով Վարդան Ղուկասյանի կոչին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երգիչներ Արամոն, Արկադի Դումիկյանը, Նորոն ևս արձագանքել են ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի կոչին: Հիշեցնենք՝ նախօրեին ֆեյսբուքյան եթերով Ղուկասյանը դիմել էր մշակութային գործիչներին, որպեսզի նրանք արձագանքեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը: «Այս եթերից հետո բոլորդ պարտավոր եք մեկ մարդու նման դատապարտող հայտարարությամբ հանդես գալ՝ Նիկոլ Փաշինյան կոչված երևույթի հասցեին՝ կապված Եղեռնի հարցը հարցականի տակ դնելու հանգամանքով»,- ասել էր Ղուկասյանը: Դիտեք նաև՝ |
Դիտեք նաև՝