▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ազատություն-250» հոբելյանական միջոցառումների շարքում ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում է «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը

ԱՄՆ 250-ամյակին նվիրված «Ազատություն-250» հոբելյանական միջոցառումների շրջանակում, որոնք կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում է «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը։

 

Սպիտակ տան կողմից պատրաստած «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը ներկայացնում է ԱՄՆ անկախությունը կերտած առաջնորդների պատմությունները։  ԱԲ նորարարական տեխնոլոգիաների միջոցով այս ցուցադրությունը վերակերտել է ամերիկյան հեղափոխությունը և պատկերների, կենսագրությունների, պատմական կարևոր իրադարձությունների միջոցով ներկայացնում է ամերիկյան անկախության առաջնորդներին, որոնց շարքում են այն 56 գործիչները, որոնք ստորագրել են Անկախության հռչակագիրը, ինչպես նաև 6 ազդեցիկ հեղափոխական կին գործիչներ։

 

ԱՄՆ փոխդեսպանի պարտականությունները կատարող Էնդրյու Ջոնսոնը պաշտոնապես բացեց ցուցադրությունը՝ ողջունելով առաջին այցելուներին՝ անգլերենի ուսուցման ACCESS ծրագրի շրջանավարտներին և Երևանի պետական համալսարանի ամերիկագիտության ծրագրի ուսանողներին, որոնք համակ ուշադրությամբ դիտարկեցին ֆիզիկապես առկա ցուցանմուշները և վիրտուալ ցուցադրությունները, որոնք ներկայացնում էին հիմնադիր հայրերին, անկախության շարժման կին գործիչներին և խոշոր պատմական իրադարձությունները։

 

«Ազատություն-250» հոբելյանական միջոցառումների շարքում տարվա ընթացքում նման նախագծեր կիրականացվեն Հայաստանում գործող բոլոր «Ամերիկյան անկյուններում»։ Դեսպանությունում «Հիմնադիրների թանգարանի» անդրանիկ ցուցադրությանը կհաջորդեն «Ամերիկյան անկյուններ» այցերը, և ամբողջ Հայաստանում մարդիկ  հնարավորություն կունենան ավելին իմանալ Միացյալ Նահանգների ակունքների և ժամանակի փորձությունն անցած այնպիսի արժեքների  մասին, ինչպիսիք են՝ առաջնորդումը, քաղաքացիական մասնակցությունը և ազատությունը։

 

«Հիմնադիրների թանգարան» ցուցադրության երթուղին

 

  • մարտ –  Երևանի «Ամերիկան անկյուն» (Ավ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան, ք Երևան, Նալբանդյան փող 4/1)
  • ապրիլ – Չարենցավանի «Ամերիկան անկյուն» (Չարենցավանի քաղաքային գրադարան, ք Չարենցավան, 6-րդ թաղամաս, 19 շենք)
  • մայիս – Գյումրու «Ամերիկան անկյուն» (Շիրակի մարզային գրադարան, ք Գյումրի, Աճեմյան փող 2/1)
  • հունիս – Վանաձորի «Ամերիկան անկյուն» (Լոռու մարզային գրադարան, ք Վանաձոր, Վարդանանց փող 25)
  • հուլիս – Կապանի «Ամերիկան անկյուն» (Սյունիքի մարզային գրադարան, ք Կապան, Շահումյան փող 6)

 

Ցուցադրության ժամկետների ու վայրերի մասին հավելյալ տեղեկությունների համար հետևե՛ք մեր էջերին FacebookInstagram կամ X հարթակներում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին