▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկի առջև պետք է խոնարհվել, ոչ թե ծեծել.ԱԺ արտահերթ նիստն ընդմիջվեց

 

Այսօր ԱԺում գումարվել է արտահերթ նիստ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ: Ի թիվս այլ հարցերի, օրակարգում է լինելու նաեւ 7 միջազգային համաձայնագրերի հարցը՝ շուրջ 260 մլն դոլարի վարկեր վերցնելու մասին։
ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, Ժառանգություն խմբակցություների պատգամավորները բոյկոտեցին նիստը՝ ուշադրություն հրավիրեով երկրում ստեղծված իրավիճակին:

Այսօր ԱԺում գումարվել է արտահերթ նիստ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ: Ի թիվս այլ հարցերի, օրակարգում է լինելու նաեւ 7 միջազգային համաձայնագրերի հարցը՝ շուրջ 260 մլն դոլարի վարկեր վերցնելու մասին։

ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներն առաջարկեցին ընդհատել նիստը՝ ուշադրություն հրավիրելով երկրում ստեղծված իրավիճակին:

«Հաշվի առնելով երկրում ստեղծված բեսպրեդել իրավիճակը, երբ տարբեր կարգի թափթփուկներ կարող են ազատամարտիկ ծեծել, երբ ինչ-որ «հայրենասր» կարող է հարվածել մեր գործընկեր Արամ Մանուկյանին, ԲՀԿ-ն առաջարկում է մինչև այս արտահերթին անցնելը, որը 7 վարկային պայմանագրով  հերթական անգամ ավելացնելու է երկրի արտաքին պարտքը, որովհետև գիտենք, թե ինչպե են «կերել» բազմաթիվ վարկեր և որևէ վստահություն չկա, որ այս վարկերը ևս չեն արժանանալու նույն անփառունակ ճակատագրին, ընդհատել նիստն ու հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը, հստակ գնահատական տալ տեղի ունեցածին, այլապես ԲՀԿ-ն հայտարարում է, որ բոյկոտելու է այս արտահերթ նստաշրջանը»,-ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ռուբեն Հակոբյանն էլ նշեց, որ ժողովուրդը սպասում է, թե ինչպես է ԱԺ-ն արձագանքնելու այս ամենաթողություններին:

«Ազատամարտիկի առջև պետք է խոնարհվել, ոչ թե ծեծել, իսկ ինչ վերաբերում է Արամ Մանուկյանին, ապա  դա ապտակ էր ԱԺ 131 պատգամավորի նկատմամբ»,-ասաց ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը:

ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ առաջարկեց խորհրդակցություն հրավիրել ու գտնել ձևը՝ դատապարտել կատարվածը:

ԱԺ նիստը 20 րոպեով ընդմիջվեց, իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդակցություն հրավիրեց:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին