Ազատ և արդար ընտրություն պահանջելու փոխարեն նախևառաջ մասնակցեիք ընտրություններին,-Ազգային ժողովում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով ՀԱԿ խմբակցությա ղեկավար Լևոն Զուրաբյանին:
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի քննարկման ժամանակ Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ իշխանությունները կամ կամովի կտան ՀՀ ժողովրդին ազատ և արդար ընտրություններ, կամ ժողովուրդն ազատ և արդար ընտրությունները կնվաճի: