ՀՅԴ-ի դեմ սկիզբ առած բռնաճնշումների թեմայով ասուլիսի ժամանակ փաստաբան Արսեն Բաբայանը հայտնեց, որ կուսակցության անդամներին կալանքի տանելու միջնորդությունները պայմանավորված են եղել կուսակցական լինելու հանգամանքով, և այդ կուսակցությունում նրանց զբաղեցրած դիրքից, կապերից։ «Կար ցուցակ, որտեղ գրված էին անուններ, թե ինչ պաշտոն են զբաղեցնում, ինչ կարգավիճակ ունեն ՀՅԴ գրասենյակում, ինչ կապեր, հնարավորություններ ունեն, ըստ դրա էլ ընտրվում էր ամենախիստ խափանման միջոցներ կիրառելու հարցը»,- ասաց Բաբայանը՝ նշելով, որ իրավապահները փորձել են ամեն եղանակով ստանալ իրենց համար ցանկալի ցուցմունքներ. «Ցանկալի ցուցմունքն այն էր, որ որևէ մեկը հայտարարի, թե իսկապես գումար է բաժանվել։ Առաջարկել են ցուցմունքներ տալ, ասել՝ փող ենք տվել, և անմիջապես ազատ կարձակվեն։ Ում նման առաջարկ է արվել, բոլորը կալանավորված են, դա նշանակում է, որ չեն համաձայնել նման ցուցմունք տալ»,- ասաց փաստաբանը։ |
«Ազատ արձակելու դիմաց առաջարկել են ասել, որ փող է բաժանվել»․ փաստաբան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet