▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Մինսկում կարող է ստորագրվել Հայաստանի կործանման ուղեգիծը

Ինձ մտահոգում է այն, որ այսօր՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ին, երբ Մինսկում կարող է ստորագրուել Հայաստանի կործանման ուղեգիծը, ցոյց տրուի լիքը հրապարակը եւ ասուի՝ ընդդիմութիւնն ու ժողովուրդը դէմ էին նախագահին, բայց ոչ ետմ-ի, այլ ուրիշ բաների համար։ Մանաւանդ նոր կամ հին «առաջնորդներ»-ից մէկն էլ ամբիոնից եթէ կրկնի իր նախկնում ասածներից մէկը, թէ իրենք կողմ են մմ-ին կամ ետմ-ին...Սա արդէն միայն խարան չի լինի։

Մի քանի օր առաջ Առաւօտի լրագրողն ինձ հարցնում էր Սիւիլիտասի հարցման մասին՜ ըստ որի ժողովրդի 60 տոկոսը նախընտրելի է համարում Արեւմուտքի հետ քաղաքակրթական հարաբերութիւնների խորացումը՝ ի տարբերութիւն ռուսական կողմնորոշման։ Ամբիոնի տէրը նախաձեռնողներն են եւ մոտ վեց ամիս այս հանրահաւաքը ՀԱՆՐԱՀԱՒԱՔԸ (եւ ոչ կուսակցահաւաքը) նախապատրաստողները՜ սակայն հրապարակը բոլորինն է եւ կարծում եմ ճիշտ կլիէր՜ որ Սիւիլիթասը իր այդ տուեալները մատուցող պաստառով ներկայանար եւ հրապարակում լինէին նաեւ եւրոպականկողմնորոշում ունեցողներն իրենց խորհրդանիշներով։

Պարույր Հայրիկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին