▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր Արցախյան պատերազմում անհայտ կորած ազատամարտիկների օրն է

Հունիսի 29-ը Հայաստանում և Արցախում հիշատակվում է որպես Արցախյան պատերազմում անհայտ կորած ազատամարտիկների օր:

«Այս օրը ժողղովրդի մեջ ընդունված է համարել «Արաբո» ջոկատի  տղաների օր, բայց սա միայն իրենց օրը չէ, սա բոլոր անհայտ կորածների օրն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պահեստազորի փոխգնդապետ, Արցախի Թալիշ գյուղի մարտական ջոկատի հրամանատար, «Թալիշի պաշտպան»  վետերանների հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Ապրեսյանը` հավելելով.

«Տղաների անհետ կորչելու պատճառներից մեկը փամփուշտների վերջանալն է եղել: Մենք Մարտակերտի շտաբից 15 կմ հեռու էինք, դժվար էր զենք մատակարարել»:

Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից տարածված տեսանյութին, որում իբր թե «Արաբո» ջոկատի տղաներին են գնդակահարել, Միքայել Ապրեսյանն ասաց.

«Դա շինծու էր, քանի որ տղաները ոչ թե կանաչ, այլ սև զգեստ էին կրում»:

Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի հավաստմամբ այժմ ունենք անհայտ կորածների 952 հոգանոց ցուցակ, որոնցից 520-ը խաղաղ բնակիչներ են: «Տարիներ առաջ Հեյդար Ալիևը 19 հոգու վերադարձվել է   Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը, սակայն 1998 թ.-ից մենք փնտրելու գործ չենք կատարում»,-փաստեց Լարիսա Ալավերդյանը:




Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին