Համացանցում տարածվում են մերկապարուհու լուսանկարներ, որոնք ներկայացվում են որպես փաստեր դերասանուհի Քրիստինա Եղոյանի անցյալից։
Դերասանուհին անդրադարձել է դրանց: Նա Instagram-ի իր էջում գրառում է արել.
«Ինչպե՞ս կարող է մի կեղտոտ, զզվելի արարած, տեղադրելով ուրիշի նկարը, վստահեցնել մարդկանց, որ այդ նկարում ես եմ, փորձել խայտառակել, հողին հավասարեցնել անմեղ ու համեստ մարդու կյանքը, կասկածի տակ դնել նրա բարոյականությունն ու ընտանիքից տրված դաստիարակությունը:
Ներկայացնելով մի նկար, որը ոչ իմ, ոչ էլ իմ ապրելակերպի հետ երբեք կապ չի ունեցել և չի կարող ունենալ:
Նկարը տեղադրողը ֆոտոշոփի միջոցով ստորաբար հեռացրել է աղջկա դաջվածքները, որպեսզի, գոնե, այդ կերպ ոմանց աչքերում հավաստի դարձնի իր կեղտոտ սուտը։ Հայաստան վերադառնալուն պես այս հարցը տանելու եմ իրավական հարթություն: Ինձ զրպարտողը, այս նկարը տարածողը, հայհոյանք ու վիրավորանք հնչեցնողները պատասխանատվության են ենթարկվելու»։