«Ժողովրդական ուժերի հարթակ»-ի հրավիրած ասուլիսի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը, ասել է. «Այսօր Հայաստանի տնտեսությունն ի՞նչ է անում՝ լվացքի մեքենա է վաճառում ու մեկ էլ հեռախոս. ադամանդի բիզնեսո՞վ է գումար բերում: Հայաստանը չունի տնտեսություն, տնտեսական առումով ՀՀ կառավարության քաղաքականությունը կլոր զրո է: Ես բազմաթիվ անգամներ ասել եմ՝ իրենք չունեն տեսլական, թե 20-30 տարի հետո ինչի պիտի Հայաստանի համախառն ներքին արդյունքը 10 անգամ ավելանա և ինչով»: Լրագրողի հարցին՝ «իսկ, գուցե, դրանի՞ց սկսեք իշխանությանը հորդորել», պատասխանել է. «Հորդորում ենք իշխանության եկած օրվանից, նույնիսկ՝ «Ելք» դաշինքի ժամանակից: Այս իշխանության տնտեսական քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունից: Սա սպասարկման ոլորտի տնտեսական քաղաքականություն է՝ հյուրանոցներ են կառուցում, մեկ էլ՝ սրճարաններ. սա է Հայաստանը: Չկա արդյունաբերություն, դրա համար մարդը գնում է Ռուսաստան՝ ասֆալտ փռելու, աշխատելու: Դրա համար ասում ենք՝ եվրոպական ընտանիքի անդամ դառնանք. այդ դեպքում մեր տնտեսության առաջ ուրիշ պայմաններ կդնեն, իսկ էդ պայմանները կստիպեն, որ հայ արտադրողն իր չափանիշները համապատասխանեցնի եվրոպական չափանիշներին»: |
«Այս իշխանության տնտեսական քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունից». Արամ Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet