Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանն իր տելեգրամ էջում գրում է.
«Ադրբեջանի սահմանը կանցնի այնտեղ, որտեղ կանգնած կլինի մեր երկրի զինվորը: Հատկապես, երբ Հայաստանը դեռ չի ազատել անկլավները: Մենք բազմաթիվ հիմքեր ունենք նրանց հարվածներ հասցնելու համար: Փաշինյանը պարզ տեքստով ասում է, որ կադաստրի թղթի կարիք ունի: Նրանք չունեն կադաստրի թուղթ, նրանք անկախություն հռչակել են արարատյան հանրապետության հիման վրա, որի տարածքն ընդամենը 9000 քառակուսի կիլոմետր էր, այլ ոչ թե 29,500, ինչ հիմա փորձում են ստանալ»: Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը Ալիևի կարևոր «խոսնակներից է»: Հարցազրույցը/ Կարող եք դիտել նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/ նա տվել է մոտ մեկ ամիս առաջ: Այն ժամանակ սա չէի տեղադրել՝ մտածելով, կարող է խուճապային թվալ հանրության համար: Բայց հիմա հարկադրված եմ տեղադրել:
Ադրբեջանն ագրեսիվ, հայատյաց պետություն է, ամբողջ վարչակարգը դրա վրա է հենված: Բայց Փաշինյանի քայլերը դառնում են գործիք ու միջոց մեր պետության դեմ քայլեր ձեռնարկելու համար: Կույր պետք է լինել այս պարզ իրողությունը չտեսնելու համար: Լուծումը՝ Փաշինյանի հեռացումն ու պետականամետ, պրոֆեսիոնալ իշխանության ձևավորումը:»: